Մեջբերվող խոսքը լինում է ուղղակի և անուղղակի: Ուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում բառացի, անփոփոխ։ Օրինակ՝ Ավ. Իսահակյանը իր «Հիշատակարանում» գրում է. «Ոչ մի անհատ հասարակաց կարծիքից ազատ չէ. մարդը իր գիտակցությամբ իրեն ենթարկում է հասարակաց կարծիքին»:
Ուղղակի խոսքը կարող է լինել նաև խոսողի մտածածը, ասածը, գրածը և այլն։ Ես պառկած մտածում էի. «Մի՞թե չեմ կարող օգնել իմ հարազատ եղբորը, որն այսօր իմ աջակցության կարիքն է զգում»:
Անուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում պատմողաբար, այսինքն խոսողը (գրողը) որևէ ուղղակի խոսք շարադրում է՝ պահպանելով միայն նրա բովանդակությունը։
Ունի 3 տեսակի կետադրություն՝
1) Նոր տողից, մեծատառ, գծիկով
2) Չակերտների մեջ
3) Բութով
Ուղղակի խոսքը գրվում է նոր տողից մեծատառ, գծիկով, եթե ասվել է բարձրաձայն, ունի զրուցակից, ակնկալվում է պատասխան:
Օրինակ՝
—Դու ինձնից լավ գիտես այդ ամենը,-անտարբեր ասաց աղջիկը:
- Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի։
Արագիլին հարցրին.
—Ինչո՞ւ ես անվերջ մի ոտի վրա կանգնում:
Արագիլին հարցրին,թե ինչո՞ւ ես անվերջ մի ոտի վրա կանգնում:
Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց.
-Շնորհակալ եմ հյուրընկալության համար, ես գնում եմ:
Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց,Որ նա շնորհակալ եմ հյուրընկալության համար, ես գնում եմ:
Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց.
— Դու ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում:
Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց,որԴու ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում:
Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց.
-Ես քեզնից չեմ վախենում, է, որովհետև դու ինձնից ուժեղ չես:
2․ Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:
Բռնցքամարտի չեմպիոն, համաշխարհային հռչակի տեր Մուրը ջազային նվագախմբի տնօրեն ընկերոջից մի մեծ գումար փող առավ: Նա ընկերոջը հարցրեց.
-Ի՝նչ երաշխավորագիր կտաս ինձ:
Վերջինս պատասխանեց.
ՈՒզում եմ, որ դու իմ նվագախմբի անդամ դառնս:
Մարզիկը շատ զարմացավ և ասաց.
-Ես երաժշտական լսողություն չունեմ և ոչ մի գործիք չեմ նվագել երբևէ:
Տնօրենը պատասխանեց.
-Դա կարևոր չէ, դրա փոխարեն դու առողջ թոքեր ու շատ հայտնի անուն ունես:
3. Բառաշարքում ընդգծել —որդ վերջածանց ունեցող բառերը:
Ժառանգորդ, ավելորդ, երիզորդ, հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդ, դահուկորդ, գնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդ, միջնորդ, ռեկորդ, պակասորդ, որսորդ, գարնանահորդ, վարորդ, երրորդ:
4..Բառաշարքում ընդգծել —ակ վերջածանցն ունեցող բառերը:
Բանակ, սահնակ, դռնակ, բամբակ, պահակ, ամբարտակ, գնդակ, զսպանակ, կատակ, կայծակ, վրիպակ, մանկասայլակ, մշակ, սոխակ, ելակ, վահանակ, բռնակ, բարակ:
5.Գրել -գույն բաղադրիչով երեքական գունանուն` բույսերի անուններից, տարբեր առարկաների անուններից, մետաղների անուններից:
նարնջագույն
վարդագույն
մանշակագույն
6. Կարդա՛ առակը և գրի՛ր առակի ասելիքը․
Վաղուց, շատ վաղուց ծերունին իր թոռնիկի առջև բացեց կյանքի ճշմարտությունը:
— Յուրաքանչյուր մարդու մեջ պայքար է մղվում, որը նման է գայլերի կռվին: Մի գայլը մարմնավորում է չարությունը՝ նախանձ, խանդ, ափսոսանք, եսասիրություն, գոռոզություն, ստախոսություն: Մյուս գայլը՝ բարին՝ համերաշխություն, սեր, հույս, ճշմարտություն, բարություն, հավատարմություն:
Թոռնիկը, մինչև հոգու խորքը հուզված ծերունու բառերից, մտածեց, ապա հարցրեց
— Իսկ ո՞ր գայլն է վերջում հաղթում:
Ծերունին ժպտաց և պատասխանեց.
— Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես:
Եթե մարդը իր մեջ ավելի շատ լցնում է բարի, հաճելի և դրական բաներ,այդպիսին էլ լինում է: Իսկ եթե չար ՝կլինի չար: Պետք է ուշադիր լինել,թե ինչ ես մեջտ լցնում: