1․ Կարդա՛ Վ. Սարոյանի «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել մարդկանց» առակը:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:
Այս առակը ինձ սովորեցրեց չլինել դժգոհ,անարդար,կույր:
Առակի հիմանակն ասելիքն այն է ,որ մարդը կարող է կույր լինել հոգով:Ինչն էլ բերում է կասկածամատություն:
- Բնութագրի՛ր կույրին: Կույրն անշնորհակալ էր, դժգոհ,կասկածամիտ և փնթփնթան:
- Նոր վերնագիր մտածի՛ր: Կույր՝ հոգով,այլ ոչ մարմնով
2. Համացանցից կամ առակների այս բլոգից առանձնացրո՛ւ երկու առակ, որոնք կցանկանաս ներկայացնել ընկերներիդ։ Անպայման առակի խորհուրդն էլ սովորիր, որ հարց ուղղես ընկերներիդ առակը ներկայացնելուց հետո։
Ի՞նչն է ավելի լավ
Մի մարդ տեսնոլով Սոկրատեսին արմատներ ուտելիս ասաց.
-Եթե ծառայեիր մեր տիրոջը, երբեք այսպիսի վիճակի չէիր հասնի, որ արմատ ուտեիր։
-Եթե բավարարված լինեիր արմատներով, ստիպված չէիր ծառայի քո տիրոջը, — առարկեց փիլիսոփան:
Երջանկությունը
Աստված մարդուն ծեփեց կավից, և ավելացավ չօգտագործված կտոր:
-ՈՒրիշ ի՞նչ ծեփեմ քեզ համար, -հարցրեց Աստվածը:
-Երջանկություն ծեփիր ինձ համար,- խնդրեց մարդը:
Աստված ոչինչ չպատասխանեց, այլ միայն նրա ափի մեջ դրեց կավի չօգտագործված կտորը: