January 18

Ազգային զարդերի պատմությունը

Կանայք կրելով ոտքի և ձեռքի ապարանջաններ, օձակերպ մատանիներ, շերեփուկաձև, կիսալուսնաձև, եռանկյունաձև, նշաձև կախիկներով մանյակներ և ականջօղեր, նպատակ են ունեցել զերծ մնալ վնասաբեր ազդեցությունից, մյուս կողմից դառնալ ավելի հմայիչ և գեղեցիկ: Չարխափան, բեղմնավորության, արգասավորության նպատակով գործածվել են գորտի պատկերներով զարդեր` ճարմանդներ, ճակատազարդեր, գոտիներ, ականջօղեր: Գորտաձև զարդեր էին կրում հատկապես նորապսակները և հղիները, որովհետև դրանց նշաձև, շեղանկյուն նախշերը կնոջ պտղաբերության գաղափարն է խորհրդանշում: Բազմաթիվ մանր հատիկների կուտակումերը զուգորդվում են գորտի ձևերի հետ և մատնանշում բազմացման իմաստը:

Լուսինը խորհրդանշող ամենատարածված առարկան դրամն էր, որ կրում է լուսնին բնորոշ չարխափան և բարեբեր հատկանիշները: Առավելապես արծաթյա դրամներն էին օգտագործվում, ավելի հազվադեպ` ոսկե կամ պղնձե, որովհետև, ինչպես հայտնի է, արծաթը լուսնի մետաղն է, իսկ ոսկին` արևի :

January 12

Lusik Aguletsi house-museum: a traditional place in Yerevan

Armenians have traditional clothing for women called “taraz”. There are varieties of tarazes from different regions of the country that are decorated with Armenian ethnic ornaments. The same is with traditional jewelries that are made of silver, and based on the ornaments, you could guess which region that jewelry comes from. More on the history and development of traditional clothing you can learn at the History Museum of Armenia. I have to say that getting familiar with tarazes and traditional jewelry will help you to have already a notable background on Armenian culture. Not a long time ago, there was a woman called Lusik Aguletsi, a famous painter and ethnographer, who used to walk in the streets of Yerevan wearing traditional clothing and jewelry. Since she was almost the only one in modern Armenia to follow “old Armenian fashion”, she became famous in the town. This article is to invite you to visit Lusik Aguletsi house-museum,where you will get a warm welcome from the hosts and will have a chance to spend a fantastic time in a very traditional place.

picture © credits to Lusik Aguletsi FB page
Lusik Aguletsi House-Museum, Yerevan

About the house-museum

Lusik Aguletsi’s house-museum is located in one of the suburbs of Yerevan, but you do not have to spend much time to get there (15 minutes by car from the city center). This is the house where Ms. Lusik used to live until a year ago. Entering her house is the same as entering an ancient Armenian house. It feels like stepping into another world. Those who visit it feel the warmth of hospitality that was created by Lusik Aguletsi. In the house, you can find traditional interior and decoration attributes. There are separate parts of the house where personal items of Aguletsi are represented, such as different belts, necklaces and other jewelry, clothes,  bags, carpets and rugs, head-wearings and so on. 

January 9

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

Համաշխարհային հեղինակություն վայելող կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի թանգարանը գտնվում է Երևանում, Ձորագյուղ կոչվող գեղատեսիլ վայրում:

Թանգարան ստեղծելու միտքը հղացել է 1988 թվականին, երբ Փարաջանովի ընկեր Զավեն Սարգսյանը Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում կազմակերպել էր Փարաջանովի արվեստի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որին ներկա էր մաեստրո Փարաջանովը: Փարաջանովյան անսահմանափակ երևակայությամբ այս միջոցառում-տոնակատարության ամեն մի պահը իրադարձություն է դառնում: Ցուցահանդեսի բացման խոսքում Փարաջանովը նշում է, որ իր արվեստն ազգություն չի ճանաչում և այն պատկանում է բոլորին, բայց ինքն իրեն համարում է երեք հայրենիքների զավակ: «Առաջինը Վրաստանն է, որտեղ ես կայացել եմ, երկրորդը՝ Ուկրաինան, որն ինձ պարգևել է սեր, երջանկություն ու համաշխարհային ճանաչում, իսկ երրորդը Հայաստանն է, որտեղ իմ արմատներն են և որտեղ ես ուզում եմ ապրել իմ կյանքի մնացած տարիները»: Այս խոսքերից ոգեշնչված Զավեն Սարգսյանը դիմում է կառավարությանը և հաշված օրերի ընթացքում, որոշվում է կայացվում շինություն հատկացնել արվեստագետին տան և թանգարանի համար: Առաջարկում են երկու տարբեր շինություններ. առաջինը գտնվում էր Աբովյան փողոցի վրա (այսօրվա Դալանը), իսկ մյուսը՝ «Ձորագյուղ» ազգագրական թաղամասի երկհարկանի կիսակառույցն էր: Արվեստագետը ինքն է այցելում երկու հասցեներն էլ և նախապատվությունը տալիս է «Ձորագյուղին»:

Փարաջանովը երջանիկ էր և տարբեր հարցազրույցների ընթացքում հպարտորեն նշում էր, որ իր համար կառուցում են երկհարկանի տուն-թանգարան: Նա երևակայում էր, թե ինչպիսին է լինելու իր տունն ու թանգարանը, որի բակում շրջելու են սիրամարգերը և իր հյուրերը զմայլվելու են դրանց գեղեցկությամբ: Ցավոք 1988 թվականի երկրաշարժի պատճառով, շինարարական աշխատանքները դադարեցվում են և վերսկսվում են 1990 թվականի գարնանը: Այդ ժամանակ էլ արդեն Փարաջանովի մոտ հայտնաբերվում է թոքերի քաղցկեղ և նա մահանում է՝ չհասցնելով ապրել իր տանը և իրականություն դարձնել երազանքներն ու նպատակները: Սերգեյ Փարաջանովի թանգարանը բացվում է 1991 թվականին՝ նրա մահվան տարելիցին:

«Աշխարհում ինչ-որ տեղ կա՞ Սերգեյ Փարաջանովի թանգարան. նրա ստեղծագործությունների՝ գրաֆիկական աշխատանքների, տիկնիկների, կոլաժների, լուսանկարների, կինոյում, թատրոնում և բալետում այդպես էլ չներկայացված 23 սցենարների ու լիբրետոների: Գիտեմ, որ վաղ թե ուշ Փարաջանովի սցենարները կհրապարակվեն, և հուսով եմ, որ այդ թանգարանի քաղաքը կլինի Երևանը»

January 8

Ձնեռային ճամբար. երեք շաբաթվա ամփոփում

Օր առաջին

Այսօր մենք ծանոթացանք Հունվարյան ճամբարի աշխատակարգին: Երկրորդ դասարանի սովորողների հետ սովորեցինք Փալանչո պարը: Հանզնարություն ստացանք տիկնիկ ներկայացման համար:

Օր երկրորդ

Երկրորդ օր մենք խաղեր խաղացինք քննարկեցինք թանգարային նախագծերը ծանոթացանք Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանի մասին անգլերենով տարգմանեցինք քննարկեցինք ու լավ ժամանակ անցկացրեցինք:

Օր երրորդ

Երրորդ օրը ազգայն պարերգերից սովորեցինք «Էջմիածին» պարերգը: Խաղացինք ազգային և

բակային խաղեր:

Օր չորրորդ

Չորրորդ օրը մենք մեր ջոկատով գնացինք դեպի թատրոն նայեցինք «Բալերինա» ներկայացումը ինձ շատ դուր եկավ :

Օր հինգերորդ

Հինգերորդ օրը ավագ դպրոցի ճամբարականեր Արեվիկի և Մելինեյ հետ անգլերեվ քննարկեցինք և ամփոփեցինք Լուսիկ Աբուլեցու տուն-թանգարանի մասին:Հետո Ազգային խաղերի մասին պատմող հետաքրքիր տեսանյութ դիտեցինք և քննարկեցինք: Ես բացահայտեցի նոր,բայց հին խաղեր:

Օր վեցերորդ

Վեցերորդ օրը մենք նույնպես սկսեցինք ընդանուր պարապունքով, այնուհետև «Դելֆինների» ջոկատին սովորեցրեցինք «Կարնո քոչարի» պարհը:Հետո գնացինք «Լուսիկ Ագուլեցու» տուն-թանգարան:Այնտեղ մենք տեսանք պահպանված իրերը , տարազները ,նկարները ,ամուսնու և զավակների քանդակներ աշխատանքները:

Օր յոթերորդ
Յոթերորդ օրը մեր ջոկատ եկան քոլեջից ուսանողները՝ Էլեն և ընկերները:Նրանք մեզ սովորեցրեցին Google maps և Wiciloc օգտվել և գծել ճամբորդության քարտեզ:

Օր ութերորդ

Ութերորդ օրը ընդանուր պարապունքից հետո մենք դիտեցինք «Հայ ժողովրդի ազգային դեմքն ու դիմագիծը»նախագծի շրջանակում տեսանյութ ,որից ծանոթացանք ընտանիքի պատմությունը,ավանդույթներին:Ընկեր Հասմիկի մոտ ունեցանք երգի պարապունք:Այստեղ մեր կրտսեր ճամբարականերին սովորեցրեցինք «Ապարանի գովնդ» պարերգի բառերը: Հետո մարզական խաղեր խաղացինք հետո թեյախմություն արեցինք:

January 8

Ձմեռային ճամբար. Աշխատակարգ Հայրենագետ-թարգմանիչների ջոկատ

Հունվարի 8

9:00-9:15 — Առավոտյան տողան Հայրենագետ-թարգմանիչների ջոկատի սովորողներ

9:20-10:05 — Ծանոթացում ճամբարի օրակարգին, ջոկատի նախագծերին

10:10-10:55 — Սովորող-սովորեցնող նախագծով ազգային պարերի ուսուցում. 2.2 ջոկատ, Հայրենագետ-թարգմանիչների ջոկատ

11:00-11:45 — մարզական խաղեր, /անգլ․ 2.3 ջոկատ/3.1 ջոկատ

12:35 — 12:50 — ընդմիջում

12:50-13:35- Լուսաբանումներ բլոգներում՝ պատումներով, տեսանյութերով, նկարներով

Հունվարի 9

9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք Հայրենագետ-թարգմանիչների ջոկատի սովորողներ

9:20-10:05 — Թանգարանային նախագիծ օտար լեզվով՝ «Թանգարանային նախագիծ»

10:10-10:55 —  «Ուսումնական ձմեռ» նախագծի ամփոփում 

11:00-11:45 — Օտարալեզու թատրոն՝ Տիկնիկը․ ներկայացում աշխատանքների համակարգում 

11:50-12:35 — ազգային խաղեր

Ընդմիջում

12:55-13:35- Լուսաբանումներ բլոգներում՝ պատումներով, տեսանյութերով, նկարներով անգլ․ 2.2 ջոկատ/3.2 ջոկատ

Հունվարի 10

9:00-9:15 — Առավոտյան տողան Հայրենագետ-թարգմանիչների ջոկատի սովորողներ

9:20-10:05 — Օտարալեզու թատրոն՝ Տիկնիկը․ ներկայացում

10:10-10:55 — «Պարերգերի ուսուցում», Հայրենագետ-թարգմանիչների ջոկատ, «Լրագրող-լուսանկարիչների ջոկատ»

11:00-11:45 — Աշխարհի ժողովուրդների պարեր

11:50-12:35 — ազգային խաղեր /անգլ․ 3.3 ջոկատ/1.1 ջոկատ

Ընդմիջում

12:55-13:35- Լուսաբանումներ բլոգներում՝ պատումներով, տեսանյութերով, նկարներով

Հունվարի 11

9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք Հայրենագետ-թարգմանիչների ջոկատի սովորողներ

9:20-10:05 — մարզական խաղեր

10:10-12:55 — Բալերինա ներկայացման դիտում Պատանի հանդիսատեսի թատրոն

13:00-13:35 —Լուսաբանումներ բլոգներում՝ պատումներով, տեսանյութերով, նկարներով

Հունվարի 12

9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունքներ Հայրենագետ-թարգմանիչների ջոկատի սովորողներ

9:20-10:05 — Ազգային խաղեր

10:10-10:55 — Օտարալեզու թատրոն՝ Տիկնիկը․ ներկայացում

11:00-11:45 — Թանգարանային նախագիծ օտար լեզվով՝ «Թանգարանային նախագիծ»

11:50-12:35 — Աշխարհի ժողովուրդների պարեր

12:35-13:00— ընդմիջում

13:00-13:35 —Լուսաբանումներ բլոգներում՝ պատումներով, տեսանյութերով, նկարներով