March 7

Հայրենիքում

ղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր(կրկնի՛ր-վերհիշի՛ր), կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպեսաստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։
  1. Ձյունապատ-ձյուն+ա+պատ բարդ բառ
  2. մանկական-մանուկ+ական ածանցավոր բառ
  3. աստղային-աստղ+ային ածանցավոր բառ
  4. անհուն-ան+հուն ածանցավոր բառ
  5. ձյունոտ-ձյուն+ոտ ածանցավոր բառ
  6. իրիկնամուտ-իրիկուն+ա+մուտ բարդ բառ

2.աչեր-աչքեր

մրմունջ-ցածր ձայնով խոսել

անուրջ-երազ

3.գոյական-աչեր,մրմունջ,երկինք,գիշեր,երազ

ածական-ձյունապատ,աստղային,ձյունոտ,թափանցիկ,սուրբ

բայ-ծածկում,նայում էի ,խառնելով,լսում էի ,զարթնում


Posted March 7, 2024 by feliqshakobyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*